...

Դրսին էլ ցնցեցին

Դրսին էլ ցնցեցին

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ցնցված է, որ Հայաստանում Հայերի ցեղասպանության պատմությունը դադարել է անձեռնմխելի լինելուց՝ նշելով, որ որոշ հայ քաղաքական գործիչներ սկսել են քննարկել թեմայից հրաժարվելու հնարավորությունը։

«ՉԻ». Կյանքից հետ է մնացել Մարիան: Էդ ի՜նչ մի ցնցվելու թեմա է: Մենք արդեն 5 տարի է, նման ցնցումներին սովոր ենք: Մենակ ցեղասպանության թեմա՞ն: Բա՞ Արցախը, Արարատը... 

Ավելի լավ է, Մարիա ջան, դու մի հատ մտիր հայկական ֆեյքատարոնանիկոլաքպաչախոյական տելեգրամ-ալիքներն ու կայքերը: Էնպես կցնցվես, որ Կրեմլում երկրաշարժ կգրանցվի: 

Այնտեղ ուզածդ ընդդիմադիր գործչի «պոիսկ» ես տալիս, լիքը վիդեոներ ու ձայնագրություններ է բերում: Սարքած, մոնտաժած, ինտիմ, աշխարհաքաղաքական, դավադրական, կրիմինալ... ինչ սիրտդ ուզի, կգտնես:  

Մտիր, հետո շոկից դուրս գալուց հետո կկիսվես տպավորություններով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   282 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ