...

Дураки и дороги

Дураки и дороги

Լրագրող Դավիթ Գալստյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Քանդվող Գորիս-Կապան (Որոտան-Շուռնուխ) ճանապարհն է: 

Դեռ միջպետական ճանապարհի կարգավիճակ ունի (կարծեմ), բայց դե իրա սպասարկման հերթը դժվար հասնի։ 

Ժամանակին ստեղ իրանական բեռնատարների շարանները խցանումներ էին սարքում։ Հիմա պոստապոկալիպտիկ վիճակ է»:

«ՉԻ». Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած շատ գերմանացի զինվորականներ, փորձագետներ այն հարցին, թե վերջը Գերմանիան ինչի՞ տապալեց բլից-կրիգը, 2 ամսում նախատեսել էր Մոսկվան վերցնել ու հաղթել պատերազմը, ասում էին՝ որովհետև Սովետում այլանդակ ճամփեք էին:

Նորմալ ճանապարհներ չկային, սաղ դար ու փոս էր, քանդված, մի հատ անձրև գար, լրիվ ցեխ էր դառնում, գերմանական զրահատեխնիկան մեջը լռվում էր: Մինչև էդ ցեխից հանում էին, մաքրում, ռուսներն արդեն նոր պաշտպանական բնագծեր էին կառուցում: Ու այդպես էլ Մոսկվա չհասան, ցեխ էր: 

Հիմա առակն ի՞նչ կցուցանե. թող ճամփեքն այդպես էլ պոստապոկալիպտիկ վիճակում մնան: Հետո՞ ինչ, որ դա միջպետական ճանապարհ է, կարևոր տնտեսական զարկերակ, Իրանի հետ կապ, ֆուռեր, դրանք կարևոր չեն: 

Կարևորը, որ հակառակորդը ռիսկ չի անի ագրեսիվ գործողությունների դիմել: Նման ճամփեքին ամենահզոր տանկերն էլ քարուքանդ կլինեն:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ