...

Է՞ս էր խոշոր շնաձուկը

Է՞ս էր խոշոր շնաձուկը

«Հրապարակ» թերթը գրել է. «Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և նրա կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքը կալանքի տակ է: Հայցը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ միջնորդելով գույքի վրա կալանք կիրառել՝ որպես հայցի ապահովման միջոց: Ի՞նչ գույքի մասին է խոսքը: Պարզվել է, որ խոսքն ընդամենը մեկ բնակարանի և մեկ «Camry» ավտոմեքենայի մասին է»: 

«ՉԻ». Էն, որ հեղափոխությունից հետո ասում էին, թե խոշոր շնաձկներին բռնելու են, կուլակաթափ անեն, դժվար թե խոսքը Ռուսլան Բաղդասարյանի մասին լիներ: Մեկ բնակարան ու մեքենա ունեցողին հազիվ կարելի է մանր կիլկա համարել, կամ՝ յուղով շպրոտ, բայց ոչ՝ խոշոր շնաձուկ:

Իսկ եթե Դավթաշենի նախկին թաղապետի ետևից ընկել եք նրա քաղաքական հայացքների համար, ավելի արդյունավետ կլինի, եթե կալանք դնեք նրա համակարգչի, նոթբուքի, բջջային հեռախոսի վրա, որ չկարողանա սոցցանցերում ստատուսներ գրել ու հրաժականախառն գրառումներ լայքել: Իմիջիայլոց, կարելի է նաև կոշիկների վրա կալանք դնել. թող տանը մնա, չգնա միտինգների: 

 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ