Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Մայր Հայաստան» դաշինքի անդամներն ավլել են Էջմիածնի փողոցները, իսկ քաղաքապետի թեկնածուն բեռնատարով աղբահանություն է իրականացրել։
«ՉԻ»․ Դա, իհարկե, հայոց հոգևոր մայրաքաղաքը մաքուր պահելու լավագույն մեխանիզմը չէ, որովհետև համայնքային ընտրությունները տեղի են ունենում մի քանի տարին մեկ, բայց բավականին հեռատես քայլ է։ Եթե հանկարծ ընդդիմադիր այդ ուժն ընտրություններում հաղթի, և դրա ներկայացուցիչները, ինչպես ընդունված է նիկոլական Հայաստանում, անմիջապես հայտնվեն բանտում, հնարավոր կլինի նրանց համար որպես պատիժ սահմանել ոչ թե սովորական կալանքը, այլ հանրօգուտ աշխատանքները։
Իսկ եթե «Մայր Հայաստանի» այդ ակցիան խորհրդանշում է ընտրությունների միջոցով «քաղաքական աղբի» դուրսբերումը, ապա բեռնատարը քիչ է։ Ակցիան պետք էր իրականացնել ավտոբուսներով, որտեղ կլցվեին և՛ ՔՊ-ականները, և՛ ընտրություններին մասնակցող մյուս ուժերը, այդ թվում՝ նույն «Մայր Հայաստանը», այնուհետև բոլորը դուրս կգային Էջմիածնից և այլևս չէին վերադառնա։
 
 