...

Էկվադորում մեզ չեն ճանաչում

Էկվադորում մեզ չեն ճանաչում

Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Էկվադորից տեղափոխվում էր Հայաստան, նշված է իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ռիա Նովոստին»:

Խմբաքանակը հայտնաբերվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա-Տաուրո քաղաքի նավահանգստում. «Առգրավված թմրանյութը, որը չափազանց մաքուր էր ու անթերի վիճակում, թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ»:

«ՉԻ». Մի ժամանակ 800 հեկտար հողի կորստից էինք նեղվում, ստեղ 800 միլիոն եվրո ենք կորցրել: 800 միլիոն եվրո: Էդ փողով կարելի էր 10 տարի բոլոր պաշտոնյաներին, ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին բոլ-բոլ պարգևավճարներ տալ, դեռ ամեն մեկին էլ ուղեգիր անվճար՝ Սևանի հյուրանոցներում հանգիստն անցկացնելու համար: 

Տեսնես ո՞վ է եղել էն խևը, որ այդ քանակի թմրանյութ է որոշել Հայաստան բերել ու տակ տալ: Ընդ որում, բերեր, հասցներ էլ, մեկ է, անիմաստ էր լինելու: Ո՞վ կառնի. մեր ժողովուրդն առանց դրա էլ արդեն ինչքան ժամանակ է, թմրած վիճակում է: 

Տարիներ շարունակ այնպիսի քարոզչության միջավայրում են ապրել, որ ոչ մի թմրանյութ նման էֆեկտ չէր ունենա: Այնպես որ, տարեք, ուրիշ տեղ նաղդեք ձեր «նարկատան»:

Հ.Գ. Հիմա մեր միջին վիճակագրական խնջույքներն առանց թմրանյութերի են անցնելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ