...

Էլի քցե՞լ են

Էլի քցե՞լ են

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդանանյան Jadara Equipment and Defense Systems ընկերության հետ միակողմանի խզել է զենքի մատակարարման պայմանագիրը և պահանջել է տուգանք վճարել:

Պատճառն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «Ջադարա էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմ» ընկերության միջև 2021թ. օգոստոսին կնքված պայմանագրի շրջանակներում հորդանանյան ընկերությունը 2021 թվականի ընթացքում պետք է մատակարարեր վերոհիշյալ պայմանագրով նախատեսված ապրանք, սակայն չի մատակարարել:

«ՉԻ». Իսկականից որբի գլուխ են սարքել Հայաստանը. ով հասնում, քցում է մեզ: Զենք ձեռք բերելու պայմանագիր են կնքում, զենքը տեղ չի հասնում:

Բայց ամենաարտառոցը սա չէ. այլ այն, թե ով է այս գործարքի հեղինակը և ում մտքով է անցել Հորդանանից զենք գնել: Որովհետև մի քանի տարի առաջ՝ կոնկրետ 2018-ին, արդեն մի անգամ Հորդանանի հետ զենքի գործարք էին իրականացրել, ու դա մեծ սկանդալով ավարտվեց: 

Այսինքն՝ Հորդանանից սպիսատ արած «ՕՍԱ-ԱԿՄ» հակաօդային պաշտպանության համակարգեր էին բերել, գործարքի քավորն էլ «Պատրոն Դավիթն» էր: Ինչ է թե՝ էժան էր: «Պատրոն Դավիթին» հետո բռնեցին, բանտ ուղարկեցին, հետո բաց թողեցին, բայց այդ համակարգերը բերել էին՝ իբր Հայաստանի ու Արցախի օդը փակելու համար: Թե ոնց փակեցին, ավելի լավ է՝ լռենք:  Այն ժամանակ բազմիցս առաջարկվեց, որ ռուսներից ТОР համակարգեր գնեին, որոնք աշխարհում հակաօդային պաշտպանության ամենաարդյունավետ համալիրներից էին, արդիական զինատեսակ էր, իսկապես կարող էր օդը փակել, ասացին՝ չէ, թանկ է: 

Ու հիմա նորից Հորդանանի հետ տալիս-առնում են: Ավելի ճիշտ՝ տալիս, բայց չեն առնում: Գժվելու բան է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ