...

Երևան «շվեդիշ»

Երևան «շվեդիշ»

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է «օպտիմիզացիայի արդյունքում ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում»:

«ՉԻ». Արդեն ցանկանում էինք մեկնաբանել, էն էլ աչքներովս ընկավ Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի խոսքը. «Ըստ իս՝ բավականին անիմաստ հաստիքներ կան: Մասնավորապես, ասե՛ք՝ փոխքաղաքապետի երկրորդ օգնականն ինչի՞ն է միտված, ո՞ւմ համար է նախատեսված: Որովհետև եթե սա լիներ նախահեղափոխական շրջանում՝ նախկին իշխանությունների օրոք, վստահ եմ՝ դահլիճում նստած անձանց 50-70 տոկոսն ասելու էր՝ փոխքաղաքապետի սիրուհու կամ բարեկամի համար նախատեսված հաստիք է»:

Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա խոշոր կրճատումներ են գնում, օրինակ, ոստիկանական համակարգում: Ամբողջական բաժիններ են փակվում, հաստիքներ է, որ կրճատում են: Պատճառը գիտե՞ք՝ ինչն է. ոստիկանները չգիտեն սիրուհի պահելու ձևերը:

Իսկ մեր քաղաքապետարանի անուշ ախպերների արյունը եռում է. ջահել են, բեղ ու միրուք են աճեցրել, բա ո՞ւմ համար: Օգնական, բան է, չէ՞, պետք, որ ջահելական ավյունը հավայի չկորի: 

Որ ուզում եք իմանալ, մի օգնականը քիչ է: Ասում են՝ շատ արդյունավետ է կառավարման շվեդական մոդելը, երբ առնվազն երկու օգնականի կարիք է զգացվում: Ու շատ կայֆոտ գործն առաջ է գնում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   490 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ