...

Երանի հոգով բոմժերին, զի նրանցն է մասնակցությունը

Երանի հոգով բոմժերին, զի նրանցն է մասնակցությունը

Երևի հայերն աշխարհի ամենաօլիմպիական ազգն են։ Որովհետև մշտապես առաջնորդվում են «կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը» օլիմպիական կարգախոսով։ Ու եթե նկատել եք՝ մասնակցում են ամեն ինչին։ Նախագահ կարգվելու առթիվ սեփական ազգանունը խմբագրածը Դավոսում ինչ-որ միջոցառման է մասնակցում, Նիկոլ Վովայիչը Բրյուսելում իր համար անհասկանալի ինչ-որ բանակցությունների է մասնակցում, մեծ կրծքագեղձերով կամ նստամկաններով պատգամավոր(ուհի)ները ժնևներում կամ վիեննաներում ժողովրդավարության հեռանկարների կամ ճաղատների իրավունքների պաշտպանության հարցերով ինչ-որ կոնֆերանսների են մասնակցում, նախկին պարտկոմի անձնական վարսավիրների օգնականները բողոքի ակցիաների են մասնակցում, կոտոշավոր հեղափոխականների եղբայրները ասֆալտի տենդերների են մասնակցում, շարքային «քյարթու եվրոպամետները» ծաղկաձորներում ու ջերմուկներում բարեփոխումներին նվիրված սեմինարների են մասնակցում, ու բոլոր դեպքերում՝ կարևորը մասնակցությունն է, քանի որ մեջը քյար կա։ «Կյանքը տենց ա, ախպերըս, է՛դ ա մընըմ»։ 

Հայաստանը միայն մի անգամ է փորձ արել շեղվել օլիմպիական կարգախոսից և առաջնորդվել «կարևորը ոչ թե մասնակցությունն է, այլ հաղթանակը» սկզբունքով, ու ձախողվել է։ Թե երբ՝ կռահեք ինքներդ։ Դրանից հետո թե ով ինչին կմասնակցի՝ մեր մեջ ասած, էական չէ։ 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1576 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ