...

«Երազը» ձեզ է սպասում

«Երազը» ձեզ է սպասում

Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը լուսանկարներ է հրապարակել և գրել. «Քաղաքապետարանի հերթական զարմանահրաշ մրցույթը: 

Ընկերներիս մեջ բանական մարդիկ կա՞ն, որ կարող են բացատրել, թե ինչու է քաղաքապետարանը հենց այս մակնիշի ու տարեթվի մեքենաներ ուզում վարձակալել:

Գուցե նույն գումարով ավելի թարմ կամ ավելի լավ մեքենաներ էին առաջարկում մասնակիցները: 

Տարբերակ Ա) արդեն իսկ տարիներով վարձակալածները ստիպված ձևական մրցույթ են հայտարարել:

Տարբերակ Բ) ինչ֊որ մեկը հենց այս մեքենաներն ունի ու իրենից են ուզում վարձակալել:

Տարբերակ Գ) ծանոթ-բարեկամի մեքենաների վարձակալության ձևական մրցույթ է (հա, էս մեկը լրիվ շառ էր)»:

«ՉԻ». 15-20 տարվա ԳԱԶ-31-եր, Նոյի թվի Ժիգուլի, Iran Khodro... մի խոսքով, էս կարգի մեքենաների վարձակալության համար քաղաքապետարանը պատրաստ է վճարել... 33 միլիոն դրամ: Էս ընդամենը մի մրցույթով: 

Մի քիչ թանկ է, ասենք ձեզ: Ընդառաջ գնալով քաղաքապետարանին՝ ավելի լավ բան կառաջարկենք. մեր էս հայաթում մի հատ Մոսկվիչ-412 կա, այ սենց ավտո է, շարժիչ էլ ունի, մենակ յուղի ֆիլտրը պիտի փոխվի: Տեսքը գժական է, ընդամենը 38 տարվա ավտո է, առաքման տակ էլ չի քշվել: Տերը դրա վարձակալության դիմաց ոչ մի բան չի ուզում, ասում է՝ մենակ, եկեք, հավաքեք տարեք, ինչ ուզում եք, արեք: Համարյա ձրի: Ահագին փող կտնտեսվի: Էդ փողերով էլ կարելի է հաջորդ տարվա համար մի քանի ֆուռ բոլտ ու գայկա ներկրել՝ ամանորյա ու էլի ինչ-որ տոնախմբությունների համար: 

Հ.Գ. Իզաբելա Աբգարյանը ավելի ուշ հայտնել է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը այդ մեքենաների վարձակալության հարցով մշտադիտարկում է արել և առաջարկել են քաղաքապետարանին չեղարկել մրցույթը: Աբրիք: Լիքը «Մոսկվիչ», «Պոբեդա», «Վոլգա», «Զապ», «ԳԱԶ-24» կա, դաժե «Երազ», որ հավայի, լոքշ վեր ընկած են, իսկական Dream team, սպասում են ձեր նոր մրցույթին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ