...

Երեք դաշնակ՝ չհաշված Վանեցյանը

Երեք դաշնակ՝ չհաշված Վանեցյանը

Իշխանամետ Freenews.am-ը գրել է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իշխանափոխության պահանջով փողոցային կազմակերպիչներից մեկը, ում անունը խոստացան մոտ օրերս հայտնել, գործարք է առաջարկել իշխանությանը։

Վերջինս միջնորդավորված առաջարկ է արել իշխանությանը, և մասնավորապես՝ Նիկոլ  Փաշինյանին։ Առաջարկել է, որպեսզի ոստիկանությունը ուժ կիրառի և ցրի բողոքի ակցիաները, այդպիսով իրենք՝ ցույցերի կազմակերպիչները դուրս կգան անելանելի վիճակից, իսկ դրա փոխարեն առաջարկել է վայր դնել իր պատգամավորական մանդատը, ու Փաշինյանն էլ հրաժարվել է նման գործարքից»:

«ՉԻ». Նու, մի փոքր սպրավոչկա. ոչ թե իշխանամետ, այլ ալենամետ: Եվ ոչ թե Freenews.am-ը գրել է, այլ հղում է արել իր հորեղբոր բաջանաղին՝ Medianews.site-ին: 

Լուրի հետ ընդդիմության չորս ներկայացուցչի ֆոտո են դրել. Արծվիկ Մինասյանի, Իշխան Սաղաթելյանի, Գեղամ Մանուկյանի, Արթուր Վանեցյանի: Երեք դաշնակ՝ չհաշված Վանեցյանը:

Էս «սլիվը» վատիկը չի: Բանն այն է, որ եթե հիմա իշխանությունները ուժ կիրառեն, գյոզերով տարածելու են, որ ընդդիմությունն է այդպես ցանկացել, որ դեմքը փրկի: Որ չկիրառեն, ասելու են՝ Փաշինյանը մերժել է գործարքը: 

Հիմա հետաքրքիրն այն է, որ եթե ընդդիմությունից ինչ-որ մեկը ցանկանա պատգամավորական մանդատը վայր դնի, ասելու են՝ այ, ինքն է գործարքի առաջարկով դիմել իշխանություններին: 

Դե, կերեք, կերեք իրար, քարոզչական պատերազմում իրար «տապիտ» արեք, տեսնենք՝ վերջում ով է սաղ մնալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ