...

Էս 3000 դրամն առեք, ու էլ նվնվոց չլսեմ

Էս 3000 դրամն առեք, ու էլ նվնվոց չլսեմ

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ «մեր սիրելի տատիկներն ու պապիկները» դժգոհել են, որ կենսաթոշակը բարձրացել է ընդամենը 1000 դրամով, իրենք որոշել են թոշակները բարձրացնել 3000 դրամով։

Վերջապես գաղտնիքը բացահայտվեց։ Մենք էլ անընդհատ գլուխ էինք ջարդում՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով են սահմանվել պաշտոնյաների ամենամսյա պարգևավճարները։ Ըստ երևույթին Նիկոլը կանչել է ֆինանսների նախարարին ու ասել․ «մեր սիրելի ուսապարկիկներն ու ուսապարկուհիները դժգոհել են, որ ամսական ընդամենը 200 հազար դրամ պարգևավճար են ստանում, և մենք որոշել ենք այդ թիվը հասցնել առնվազն 600 հազարի»։ 

Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը կհամարձակվի՞ առանց մի քանի հարյուր հոգանոց թիկնազորի մոտենալ «մեր սիրելի տատիկներին ու պապիկներին» և հետաքրքրվել՝ գո՞հ են արդյոք թոշակները 3000 դրամով ավելացնելու որոշումից։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   530 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ