...

Էս էլ ՆԱՏՕ-ն

Էս էլ ՆԱՏՕ-ն

20 տարի Աֆղանստանում մնալուց հետո ամերիկյան զորքերը հեռացան: Հեռանալն այն բառը չէ, պարզապես ընդունեցին իրենց պարտությունն ու փախան: Մի գիշերվա մեջ Բաղրամի ռազմակայանը թողել հեռացել են՝ թալիբներին թողնելով իրենց զենքն ու զինամթերքը: Դա նույնն է, որ առավոտն արթնանանք, տեսնենք՝ ռուսական խաղաղապահ ուժերը հեռացել են Արցախից: 

Իսկ մեր տեղական մակնիշի վերլուծագանգերը արդեն քանի ամիս է` գլուխ են արդուկում, թե բա Հայաստանը պետք է մտածի ՆԱՏՕ-ի մեջ մտնելու մասին:

Էն մի կեսն էլ ասում է՝ պետք է Արևմուտքին ռադ անել, միանալ Ռուսաստանին, մենակ ինքը մեզ կպահի: Իսկ թե ինչի պետք է ՆԱՏՕ-ն կամ Ռուսաստանը մեզ պահեն, դրա մասին ոչ ոք չի խոսում: Դե արի, սրանց բացատրի, որ ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ Ռուսաստանի վրա պետք չի մուննաթ գալ, բոլորի հետ էլ պիտի փորձես նորմալ հարաբերություններ կառուցել: Իսկ դրա համար խելք է պետք, ոչ թե շուստրիություն:

Սրանց թվում է, որ Արցախը հանձնեցին, ֆսյո, դրանից հետո ապագա կա, կա ապագա...

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ