...

Էս էլ ու պրծ

Էս էլ ու պրծ

Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի տարածաշրջանային այցին, ասել է. «Պետք է տեսնենք, թե արդյունքներն ինչպիսին կլինեն, այսինքն՝ Իրանի և Հայաստանի, և ընդհանրապես տարածաշրջանում տիրող հարաբերություններն ինչպես կլինեն։ Եթե ՆԱՏՕ-ի քարտուղարը գա ու գնա, 2-3 օր հետո այստեղ մտահոգությունները պատերազմի վերաբերյալ աճեն, դա դրակա՞ն կլինի ձեզ համար»։ 

«ՉԻ». Մի հատ Իրան է մնացել, նրա հետ հարաբերություններն էլ փչացնենք, պրծնենք: Սրա համար հատուկ տաղանդ է պետք:

Դեսպանն ասում է՝ հա, Հայաստանի կառավարությունը մեզ հավաստիացրել է, թե Արևմուտքի հետ խաղերը Իրանի դեմ չեն, բայց կապրենք, կտեսնենք: 

Այսինքն՝ բաց ասում է, որ ներկայիս իշխանություններն առանձնապես վստահություն չեն ներշնչում, թեկուզ օրը 10 անգամ երդվեն, թե Իրանի հետ պրոբլեմ չկա:

Թող իշխանություններն ասեն՝ դեսպանի մտահոգությունները դրակա՞ն են լինելու իրենց համար: Ավելի ճիշտ՝ Հայաստանի համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ