...

Ֆուտբոլը մեր տունը քանդեց

Ֆուտբոլը մեր տունը քանդեց

ՀՀ կառավարությունը գերազանցել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար 2022թ-ի բյուջեով հատկացված գումարները։ 

Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար հատկացնել լրացուցիչ 180 մլն դրամ, ևս 30 մլն դրամ էլ` արտասահմանյան գործուղումների համար։

«ՉԻ». Այ, որ ասում էինք ֆուտբոլը մեր տունը քանդում է, չէիք հավատում: Տեսա՞ք, աշխարհի առաջնությունը սկսվեց, պաշտոնական գործուղումները դեպի Կատար շատացան, փողը պրծավ:

Էս հլը էժան ենք պրծել: Դեռ լավ է, որ Մանկական Եվրատեսիլն այս տարի Երևանում է լինելու, թե չէ որ օրինակ՝ Ֆրանսիայում լիներ, մենակ Ազգային ժողովից մի 50 հոգի գնալու էին Փարիզ:

Բայց մի քիչ սրտներս կախ է: Մյուս տարի հոկեյի ու «Ֆորմուլա-1-ի» աշխարհի առաջնություններն են սկսվելու, բյուջեն տրաքելու է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   828 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ