...

Գառնուկների լռությունը

Գառնուկների լռությունը

Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը հայտնել է Ադրբեջանում սպասվող համերգը չեղարկելու մասին. «Յուրաքանչյուր երկիր, ով ագրեսիա է իրականացնում մեկ այլ երկրի դեմ, իմ համերգների համար չէ»,- գրել է երգիչը Ինստագրամի իր էջում:

ՉԻ.- Մենք մոնիտորինգ անող կայքեր ունենք. Fip է, բան է: Մի հատ մոնիտորինգ անեին, մեզ շահ հետաքրքիր է, տեսնեինք, թե ընդդիմադիր դաշնակա-քոչարյանական գործիչներից քանի՞սն են այս տեղեկությունը իրենց էջում դրել, տարածել:

Շատ հետաքրքիր է. հայտնի երգիչ է Մաքսը, իր այս որոշմամբ ալեկոծել է Ադրբեջանը: Մենք առայժմ ոչ մի ընդդիմադիրի էջում չտեսանք նրա սթորիի թեկուզ սքրին-շոթը: Դե, ո՞նց դնեն, եթե ուկրաինացի է: Հերիք չէ, ուկրաինացի է, մի հատ էլ դատապարտում է ցանկացած ագրեսիա երկրի դեմ: Որ ողջունեն, կարող է, ջղայնացնեն իրենց կուռքերին: 

Փոխարենը ցանկացած ֆեյքի ցանկացած ֆեյք տեղեկություն հաճույքով են տարածում, սադրանքներ, ապատեղեկատվությունը. այս ամենի համար խելքներն իրենցը չի:

Բայց որ հանկարծ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն աներ, օրինակ՝ Պոլինա Գագարինան, մի վայրկյան հետո բոլորը կտարածեին, սրտիկներով, պաչ-պռոշտիով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ