...

Գազազած անադեկվատները

Գազազած անադեկվատները

«Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հոր վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Քննիչը որոշում է կայացրել նրան արգելել հատելու Հայաստանի սահմանը: Գործը վերաբերում է փոխառության պայմանագրի, որի փաստաթղթերից մեկը, ըստ քննիչի, կեղծված է:

Միաբանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կա նաև այսպիսի գնահատական. «Եթե հանցագործներին մեկուսացնում են հասարակությունից, ապա նմանօրինակ բարոյազուրկ ու անմարդանման արարածների հետ պետք է վարվել այնպես, ինչպես ընդունված է վարվել գազազած փողոցային շների հետ»:

«ՉԻ». Ինչպես հասկացաք, միաբանությունը քննիչներին համեմատում է գազազած փողոցային շների հետ: Ոչ ավել, ոչ պակաս: Մինչդեռ, անգամ Արթուր Դանիելյանի քաղաքական հայրերի՝ Քոչարյանի և Սարգսյանի տեռորի տարիներին ոչ ոք նման որակումներ իրեն թույլ չէր տալիս՝ հասկանալով, որ կան սահմաններ, որոնք չպետք է անցնել:

Մնում է հասկանալ՝ եթե անձնագիրը վերցրած քննիչը գազազած շուն է, ապա ինչ որակման էին արժանի Աղվան Հովսեփյանի քննիչները, որոնք մարդկանց զրկում էին ազատությունից և քաղաքական հրահանգ կատարելով՝ նրանց տարիներով պահում էին բանտերում:

Միաբանության հայտարարության մեջ կան կոնկրետ սպառնալիքներ, և Քննչական կոմիտեն պարտավոր է գործ հարուցել ու պարզել, թե կոնկրետ ով է այս հայտարարության հեղինակը: Եվ ճիշտ կլինի միայն անձնագիրը վերցնելով չբավարարվի, քանի որ հեղինակը ակնհայտ գազազած լինելու ախտանիշներ ունի և վտանգավոր է հասարակության համար: Նման հայտարարություններն անտեսելը հղի է լուրջ վտանգներով: Չպետք է ենթադրել, որ հայտարարության հեղինակները միայն վնգստում են ու վտանգ չեն ներկայացնում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ