...

Գլխների գալիքը գիտեն

Գլխների գալիքը գիտեն

Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց» այսուհետ զենք և մարտական փամփուշտներ կտրամադրվեն՝ ինքնապաշտպանության նպատակով։

Երևի ավելի տխմար որոշում հնարավոր չէր պատկերացնել։ Փոխանակ հակառակն անեն՝ զենք տրամադրեն նրանց, ովքեր օրենքով հատուկ պետական պաշտպանության ենթակա չեն, տրամադրում են նրանց, ում անվտանգությունն առանց այն էլ պաշտպանում են «պետական մակարդակով»՝ մի քանի տասնյակ մինչև ատամները զինված թիկնապահների միջոցով։ Փաստորեն, «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք»՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու ևս մի քանի հոգի, այսուհետ անձամբ ատրճանակ կկրեն։ Մարդ ես, ընտրողների ու «հպարտ քաղաքացիների» հետ հանդիպումներ են լինում, դրանց ընթացքում կարող է «կառուցողական բանավեճ» տեղի ունենալ․․․ Չնայած՝ այդ դեպքում ավելի ճիշտ կլիներ բարձրաստիճան պաշտոնյաներին գազի բալոնչիկներ ու կասկաներ բաժանել։

Բայց մյուս կողմից էլ, պետության ղեկավարներից մեկը կարող է հանկարծ մեն-մենակ կաբինետում նստած՝ վերջապես գիտակցել իր գործունեության կործանարար հետևանքները․․․ Հո գազի բալոնչիկ չի՞ կիրառելու։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ