...

Գնա´, ապեր, ես եմ, ես - 2

Գնա´, ապեր, ես եմ, ես - 2

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է. «Հայաստանը Ղարաբաղի հաղթանակից հետո և՛ դաս է ստացել, և՛ հնարավորություն»:

«ՉԻ». Որ ասում էինք՝ Հայաստանը գնդակի պես միջազգային ասպարեզում տշմշում են, չէիք հավատում, տեղ-տեղ էլ՝ նեղանում էիք: Սա նույն օպերայից է, ինչ Լուկաշենկոյի հայտարարությունը:

Ավելին, լրիվ նույն բանն են ասել. Լուկաշենկոն մեծ հաշվով ասել էր, որ Հայաստանը հույսը ուրիշների հետ էր կապում, պատերազմը դաս եղավ, տեսան, որ ոչ մեկին պետք չեն, հիմա էլ թուրք արտգործնախարարն է ասում, որ պատերազմը դաս եղավ: Ու երկուսն էլ մեկ այլ բան են նշում. Լուկաշենկոն ասում է. Հայաստանը շանս ունի՝ Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու, Չավուշօղլուն էլ ասում է՝ Հայաստանը շանս ունի... տվյալ դեպքում, չգիտենք՝ ինչի շանս ունի, բայց «մեծահոգաբար» այդ շանսը տալիս են: 

Ահա այսպես՝ մեզ դաս են տալիս, հետո պատժում, եթե լավ չենք յուրացնում դասը:

Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ն կարող է չարձագանքել. Չավուշօղլուն սա ներքին լսարանի համար էր ասել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8060 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ