...

Գոնե արդուկ ունենայիք

Գոնե արդուկ ունենայիք

«Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանը։ Սա ակնհայտորեն խոսում է, որ երկրորդ համարով բավական մեծ, ինտենսիվ կերպով, առանց շատ հանրային ներգրավվածության, առանց շատ հանրային մեծ պրոցեսներին մասնակցության ու առանց շատ ասուլիսների ու հարցազրույցների, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը հստակ աճ ունի»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«ՉԻ». Հետաքրքիր է՝ հարգարժան քաղաքագետը տանը հեռուստացույց ունի՞: Իսկ սմարտֆո՞ն: Կամ գոնե արդուկ ունենա: Եթե թեկուզ վերջում նշված կենցաղային միջոցից ունենար, ապա հաստատապես կտեսներ, թե Քոչարյանը որքան ինտենսիվ է ներգրավված հանրային պրոցեսներին:

Մի քանի հեռուստաընկերություն, տասնյակ թերթեր, հարյուրավոր լրատվական կայքեր, սոցիալական կայքերի հազարավոր ֆեյք ու իրական օգտատերեր առավոտից երեկո Քոչարյան են փիառում, իսկ քաղաքագետը պնդում է, որ նախկին նախագահն այնքան էլ մասնակից չէ հանրային մեծ պրոցեսներին: Չկա շաբաթ, որ Քոչարյանը հարցազրույց չտա ռուսական որևէ լրատվամիջոցի, իսկ օրեր առաջ ընդհանրապես ասուլիս կազմակերպեց միայն նրանց համար:

Էլ ի՞նչ պետք է անեն, որ քաղաքագետը տեսնի Քոչարյանի ակտիվ փիառը: Այդ գործին լծվել են անգամ տաքսիստները, որոնք ուղևորներին պարտադրում են լսել Քոչարյանի կառավարման երանելի տարիների մասին իրենց դասախոսությունները:

Մնում է միակ դեռևս չօգտագործված տարբերակը՝ ժավել ծախողներին ստիպել, որ առավոտյան բղավեն՝ Քոչարյան հերոս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ