...

Գոնե սա մի շահարկեք

Գոնե սա մի շահարկեք

Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը գրել է. «Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։ Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»:

«ՉԻ». Սա, իհարկե, ցավալի դեպք է: Իսկ այս լուրին անդրադառնում ենք միայն մի նպատակով. ընդդիմությանը և իշխանությանը խորհուրդ ենք տալիս գոնե նման բաները չշահարկել:

Դեպքը նոր է տեղի ունեցել, բայց համացանցում արդեն շահարկվում է սա: Լրիվ խենթանոց է: Իշխանության համակիրներից մեկը լրիվ Նունե Եսայանի ոճով գրել է՝ թող չգնար այնտեղ, ողջ կմնար: Մյուսն էլ գրել է՝ դա Իշխանի վրա մնաց:

Ընդդիմության համակիրներից մեկն էլ գրել է, թե սա Նիկոլի հերթական զոհն է, նրա մահը Նիկոլի խղճին է, մյուսը՝ թե սիրտը չդիմացավ իշխանությունների պիղծ քաղաքականությանը:

Չի ստացվում. ինչ ուզում ես, ասա, մեկ է, կարմիր գծեր գոյություն չունեն սրանց համար: Դժբախտ դեպք է, մեր քաղաքացին է, պարզապես՝ մարդ է, ընդամենը պետք է սգալ նրա մահը: Շատ բան չի պահանջվում սրա համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1856 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ