...

Գրառում անելու փոխարեն սերիալ նայեք

Գրառում անելու փոխարեն սերիալ նայեք

Լևոն Շիրինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի՞նչ եք կարծում, որ երկրները դեմ կլինեն թուրանական միջանցքին: Եվ անհրաժեշտության պահին զորավիգ կկանգնեն Հայաստանին»:

«ՉԻ». Գրառումն արվել է կիրակի երեկոյան: Այսինքն՝ Շիրինյանն ուրիշ զբաղմունք չի գտել և որոշել է իր հետևորդների հետ աշխարհաքաղաքական խորաթա անել:

Կիրակի էր, ֆուտբոլային մի շարք հետաքրքիր հանդիպումներ կային, ի վերջո «Բլբուլյանների» նոր սերիան էր դուրս եկել. հաստատ վնասն ավելի քիչ կլիներ:

Հայաստանում առկա քաղաքական մտքի սնանկության ավելի լավ օրինակ դժվար է բերել: Մարդը դասախոս է, քաղաքագետ, կուսակցության առաջնորդ և այս կարգի «պրոդուկտ» է հրամցնում հանրությանը: Եվ մեկնաբանություններում առկա հեգնանքը լրիվ օրինաչափ է՝ Մալայզիան, Սիերա Լեոնեն ու Բուրկինա Ֆասոն:

Ընտրություններից հետո Փաշինյանը մի անգամ հանդիպել է Շիրինյանին: Արդեն պարզ է, թե ինչ կարգի հարցեր են քննարկում: Թերևս հարցնում է Շիրինյանին. հիմա դու ավելի մոտ ես ժողովրդին, ի՞նչ են ասում, ո՞վ մեզ կպաշտպանի, ո՞ւմ վրա դնենք մեր հույսը:

Փաշինյանը շատ է խոսում ուսուցիչների ատեստավորման անհրաժեշտության մասին: Այս պահին ճիշտ կլինի սկսել քաղաքական գործիչներից, հատկապես՝ կուսակցությունների առաջնորդներից: Եթե նման բան տեղի ունենա, Փաշինյանը հաստատ կզրկվի դաշնակցից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ