...

Գյադու ժամանակները

Գյադու ժամանակները

Համացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ հայ... չգիտենք՝ ով, մոտենում է հնդիկ առաքիչին և ստիպում հանել զինվորական «բուշլատը»:

«ՉԻ». Սկզբից մտածեցինք, թե այդ եսիմովը հեղափոխության պահապաններից է, բայց հետո հիշեցինք, որ դրանք թարսվել են իշխանությունների հետ:

Բայց ով էլ լինի, դրա հագի շորերը պետք է նույն ձևով հանել: 97,8% հավանականությամբ, անդրավարտիքը թուրքական արտադրության է: Սվիտերը՝ 69 տոկոսով: Տրուսիկը... լավ, թող մնա հագին: Սև ուրբաթի խաթր:

Հայ-հնդկական հարաբերությունները այս գյադու պատճառով հաստատ չեն տուժի, բայց հանրության ներվերը իրար են եկել: Պարզվում է, որ կամավոր դրուժիննիկներ են հայտնվել փողոցներում, դրես-կոդ են մտցրել, արդեն որոշում են՝ ով ինչ հագնի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   895 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ