...

Հաղթողից դեպի պարտվողի հոգեբանություն

Հաղթողից դեպի պարտվողի հոգեբանություն

Ադրբեջանցի 2 պատգամավոր Հայաստան են ժամանել՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար:

Որպես բողոքի նշան՝ մի խումբ քաղաքացիներ փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը:

«ՉԻ». Մենք սրա հետ կապված արձագանքներն ենք նայում: Քոչարյանականներն ասում են, թե ինչո՞ւ են այդ ադրբեջանցիները եկել. պատերազմ են արել, օկուպանտ են, սպանել են հայերին և այլն: Իշխանություններին մեղադրում են, թե սա ադրբեջանցիների հետ սիրախաղերի հերթական դրսևորումն է:

Այս առթիվ պարզապես հիշեցնենք, որ դեռ 1999 թվականին ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը Բաքու էր գնացել՝ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովի նիստերին: Դրանից հետո էլի 2000-ականների սկզբներին մի շարք հայկական պատվիրակություններ էին Բաքվում եղել՝ մասնակցելով տարբեր միջազգային կոնֆերանսների:

2017 թվականին ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանն էլ են Բաքվում մասնակցել Եվրանեսթի Խորհրդարանական համաժողովին: 

Եվ այս ամենի համար ոչ ոք նախկին իշխանություններին չի մեղադրել Ադրբեջանի հետ սիրախաղերով զբաղվելու մեջ:

Իշխանություններն էլ ասում են, մասնավորապես՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որ այն ժամանակ, երբ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը գնացին Բաքու, բա ինչի՞ նման աղմուկ չբարձրացրեցիք: 

Դա էլ իր պատասխանն ունի. այն ժամանակ Ադրբեջանն էր պարտվողի կարգավիճակում՝ այստեղից բխող հիստերիաներով, Բաքվում տարատեսակ բողոքի ակցիաներով և այն, ու բողոքում էին, որ օկուպանտ հայերը Բաքու են գալիս: 

Հիմա Հայաստանն է պարտվողի կարգավիճակում: Ուրիշ էլ բան չենք ասում: Նույն պատկերն է, դերակատարներն են փոխվել: Իշխանություններն ի՞նչ էին սպասում. որ ծաղիկներով պետք է դիմավորե՞ն ադրբեջանցի պատգամավորներին:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ