...

Հաջորդ կայարանը՝ հայ-թուրքական սահման

Հաջորդ կայարանը՝ հայ-թուրքական սահման

Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է արել.

- Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:

- Պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

- Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

- Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց հայտնի անեկդոտը, երբ Ստալինը կանչում է Բերիային և ասում. 

«Գրանցեք իմ երկու հրամանները. 

1. Գնդակահարել Պոլիտբյուրոյի բոլոր անդամներին,

2. Լենինի դամբարանը ներկել կանաչ գույնով»:

Բերիան հարցնում է. «Ընկեր Ստալին, բայց ինչի՞ կանաչ»:

Ստալինը քմծիծաղ է տալիս. «Ես գիտեի, որ առաջին հրամանի վերաբերյալ առարկություններ չեն լինի»:

Հիմա կարդում ենք ԵԽ-ի չորս կետերը, ու միանգամից հարց է առաջանում. իսկ ի՞նչ կապ ունի Թուրքիայի հետ սահմանը: 

Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու առաջարկները նորմալ են, հասկանալի են, կարելի է ողջունել, բայց տպավորություն է, որ այդ առաջարկները շղարշ են և միայն նրա համար են, որ դրանց արանքում կորչի Թուրքիայի հետ սահմանին դիտորդներ տեղակայելու մասին գլխավոր առաջարկը: 

Կամ այլ կերպ ձևակերպենք. առաջարկվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ սահմանին եվրոպացի դիտորդներ տեղակայել: Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու կոչերի հետ սա ընդհանրապես չի բռնում: 

Ավելի քան հարյուր տարի հայ-թուրքական սահմանը վերահսկվել է բացառապես խորհրդային-ռուսական և թուրքական սահմանապահ ուժերի կողմից, եթե չհաշվենք ամերիկյան տարատեսակ հետախուզական կայանները: Ոնց որ թե այնտեղ խնդիր չկա՝ ի տարբերություն հայ-ադրբեջանական սահմանի: Ի՞նչ տրամաբանությամբ են հիմա որոշել այնտեղ դիտորդներ ուղարկել: Որ ի՞նչը վերահսկեն: 

Ենթադրում ենք, որ սա ռուսներին այստեղից դուրս մղելու հերթական քայլն է: Ու եթե հիմա խոսվում է օդանավակայանում ռուսական սահմանապահ ծառայողներին հանելու մասին, ապա առաջիկայում կոչ է արվելու նաև հայ-թուրքական սահմանից հանել ռուսական սահմանապահ ուժերը: 

Ու հայ-թուրքական սահմանը կներկվի կանաչ գույնով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ