...

Հաջորդ կայարանը՝ պարետային ժամ

Հաջորդ կայարանը՝ պարետային ժամ

Yerevan.today-ը գրել է. «Հայաստանում այլևս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար։

Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում: Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծակի բախվել են այս խնդրին։ Ու կառավարությունը դեռ որևէ բացատրություն չի տվել»:

«ՉԻ». Նորմալ է: Կամաց-կամաց գլորվում ենք մինչ անկախական ժամանակաշրջանը: Շուտով կհասնենք ղարաբաղյան շարժման կողմերը: 

Որպեսզի պատկերն ամբողջական լինի, պակասում է պարետային ժամը: Հիշում ենք, այն ժամանակ՝ 1988-89 թվականներին, հայկական թերթերում ամեն օր հրապարակվում էր հաղորդագրություն, որ նախորդ օրվա ընթացքում՝ պարետային ժամին, էսքան քաղաքացի են բռնել, նրանցից էսքանը խախտել են պարետային ժամը, էսքանն էլ՝ բերման ենթարկվել: 

Ոնց որ՝ կորոնավիրուսի թվերը ներկայացնեին: Բնականաբար, երկրի տարբեր հատվածներում անցակետեր էին դրված: Հիմա այդ անցակետերից մեկը նորից «խոդի» են տվել: Իսկ նման բան տեղի է ունենում, երբ չի լինում պետություն, այդ պետության անունից հանդես եկող իշխանություն ու ընդդիմություն: Եթե մենք չենք զբաղվում մեր պետությամբ, ուրիշները դրանով կզբաղվեն:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   975 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ