...

Հալալ է, բա ի՞նչ է

Հալալ է, բա ի՞նչ է

Լրագրող Կարպիս Փաշոյանը գրել է. «ԵՊՀ պատմության ֆակուլտետը Սևրի պայմանագրի թեմայով որպես բանախոս է հրավիրել Արա Պապյանին։ 

Այո՛, շատ լուրջ ակադեմիական կառույց է պատմության ֆակուլտետը, երբեք չի պղծել հասարակագիտությունը և երբևէ չի դեգրադացրել իր ուսանողներին։ Հալալ է»:

«ՉԻ». Հալալ է, բա ի՞նչ է: Այ, հիմա դուք տեսեք, թե Արա Պապյանը ԵՊՀ-ում ինչ մորթ է անելու: Դնելու է, Թուրքիային թիքա-թիքա անի: Ադրբեջանին փոշի է սարքելու: 

Եթե ճիշտ ենք հիշում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը հայտնի պատմակեղծարար Էդիկ Մինասյանն է: Իրար լավ գտել են, երկուսով հրաշալի պատմաբանների սերունդ են կրթելու:

Պատկերացնում ենք Արա Պապյանի դասախոսությունը: Որ վերջանա, ուսանողները դուրս են գալու, փողոցներում դրամահավաք սկսեն: Նաղդ համոզվելու են, որ 12 միլիոնով Թուրքիան վերացվող երկիր է: 

Եթե այս տեմպերով գնա, ԵՊՀ-ն նաև Մարինա Խաչատրյանին կարող է հրավիրել՝ դասախոսության: Շատ ընտիր պատմական էքսկուրսներ է անում՝ պատվաստումների չիպավորման մասին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ