...

Հանգիստ նստեք տեղներդ

Հանգիստ նստեք տեղներդ

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնը «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ ամռանն Ադրբեջանը կարող է հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր «մայրաքաղաքներն ու դեսպանություններն արձակուրդում են», և դա նորից անպատիժ կմնա։

«Տեսնում եք, թե եվրոպացիների, Գերմանիայի համար որքան դժվար է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ տալը: Առավելևս, դա այդպես է Հայաստանի դեպքում: Այնպես որ, այո՛, մենք խոսում ենք շատ գործիքների մասին: Պետք է խորհենք՝ եթե Ալիևը որոշի հուլիսին, օգոստոսին հարձակվել, երբ բոլորն արձակուրդում են, բոլոր մայրաքաղաքները և դեսպանատները դատարկ են, եթե նա միջանցքը վերցնի և միանա Նախիջևանի հետ, ի՞նչ ենք անելու»: 

«ՉԻ». Գերմանացի պատգամավորը ոնց որ թե հեռու է պատմությունից: Նա չգիտի, որ նման դեպքերում, երբ մեզ վրա հարձակվում են, օգնության են գալիս անգլիական սուզանավերը: 

Ճիշտ է, մի քիչ դժվարությամբ են հաղթահարում հայկական լեռնաշխարհի խութերը, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչքան լեռները անցել են, այդքան անգամ էլ մեզ փրկել են: Կարող եք ստուգել վերջին 105,8 տարվա վիճակագրությունը:

Ի տարբերություն Ուկրաինայի, մենք ավելի շահեկան վիճակում ենք գտնվում: Որովհետև բացի անգլիական սուզանավերից, մեզ օգնելու են նաև ֆրանսիական... ի՞նչ էր դրանց անունը, էն զրահաջիպերը: 

Այնպես որ, տիկին Վիոլայի մտահոգությունները տեղին չեն. նոր ու յուղը վրեն դաշնակիցներ ենք ունենալու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   388 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ