...

Հանրապետականներն էլ էշի հանդեպ անտարբեր չեն

Հանրապետականներն էլ էշի հանդեպ անտարբեր չեն

«Մեր հանրությունը անգամ իր 2018թ. հեղափոխական էյֆորիկ իրավիճակում, հետո արդեն՝ 2019թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, այս իշխանությանը չի տվել մանդատ՝ քանդելու, քայքայելու երկիրը, նրա անվտանգային և արտաքին քաղաքականությունը, Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ տարված, տարվող, տարվելիք աշխատանքը և հայեցակարգը, գործընկերների հետ հարաբերություն ավերելը, այդ թվում՝ ռազմավարական գործընկեր դաշնակցի և մնացած գործնկերների հետ: Չի՛ տվել այդ մանդատը, բայց իշխանությունների կողմից իրականում դա է արվում: Հետևաբար, ելնելով նրանից, թե ինչի համար է խնդրվել մանդատը և ինչի համար է կիրառվում… տարբերությունն այստեղ սուր անկյան տարբերություն չէ, սա ռադիկալ տարբերություն է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում զրույցի ընթացքում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանը:

«ՉԻ». Հայտնի կենդանու նկատմամբ ադրբեջանցիների սերը հայտնի է, բայց կարծես հանրապետականներն էլ անտարբեր չեն էշի հանդեպ:

Նախ, 2018 թվականին հանրությունը մանդատ տվեց նոր իշխանությանը, որպեսզի կանխվի երկրի հետագա քայքայումը, հանրապետականների կողմից երկիրը քանդելու մտադրված քաղաքականությունը: Թե՞ ձեզ թվում է, որ երկիրը տանում էիք փայլուն ապագայի, իսկ ժողովուրդը դուրս եկավ և ձեզ տոտալ մերժեց: Առաջին հերթին մերժվեցիք, որովհետև ձեր վարած քաղաքականությունը կործանարար էր Հայաստանի համար:

Հաշված օրերի ընթացքում ձեր բոլոր թեզերը հիմնահատակ փլուզվեցին, սակայն հայտնի կենդանու համառությամբ շարունակում եք պնդել, թե երկիրը կործանվում է:

2016-ին մեծ կորուստներ կրեցինք, սակայն անգամ այդ ժամանակ ընդդիմությունը չպնդեց, որ երկիրը կործանվում է, քանզի հասկանում էր, որ դրանով է՛լ ավելի կհեշտացնի Ադրբեջանի գործը: Հիմա երկիրը հաջողություններ է գրանցել բանակաշինության ասպարեզում, դիվանագիտության ոլորտում առնվազն ավելի վատ չէ վիճակը, քան 2016-ին, իսկ հանրապետականի ներկայացուցիչը բայաթին միացրել և ողբ է կապել:

Թեպետ, Բեքարյանի վիճակը հասկանալի է: Սոչիի վտարանդի մտքի տիտանը դեռ ուշքի չի եկել հայոց բանակի հաջողություններից, դեռ չի հասցրել երկիրը կործանվելու մասին նոր առասպելներ մոգոնել, և Բեքարյանը ստիպված է օգտվել հին կոնսպեկտներից, մինչև նոր ուղեցույցներ կծնվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1212 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ