...

Հանճարեղ ռազմավարություն

Հանճարեղ ռազմավարություն

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Սևադա Ղազարյանը, Հայաստանը Իրանին կապող միակ՝ Տաթև-Աղվանի ճանապարհի լուսանկարներ է հրապարակել և գրել. «Նկարներում երևացող հատվածները դեռևս պատերազմից առաջ, բայց 2020-ին կառուցված Տաթև գյուղը Աղվանիին կապող ճանապարհից են։ Եթե Աղվանիից Կապան ճանապարհի վատ որակը կարող ենք կապել շտապողականությամբ, ապա սա ոչ մի կերպ էտ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Սա ասֆալտելուց ոչ մի շտապեցնող հանգամանք չկար։ 

Բայց առավել մտահոգիչն այն է, որ եթե Աղվանի-Կապանի ավերված հատվածները արդեն սկսել էին նորոգել, ապա էս հատվածում ամիսներ շարունակ որևէ աշխատանք չի տարվում»:

«ՉԻ». Հա, բայց մի շտապեք ասել, թե իշխանությունները գործ չեն անում կամ անտեսում են Իրանին կապող ռազմավարական ճանապարհի նշանակությունը: Սա հատուկ է արվում:

Բա դուք գիտեք՝ գերմանացիներն ինչի՞ չկարողացան 1941 թվին Մոսկվա հասնել: Ճանապարհ չկար: Շատ անբարեկարգ ճամփեք էինք: Լռվեցին ու էլ չկարողացան առաջ շարժվել:

Հիմա նույնն էլ մերոնք են անում: Քանի որ Ալիևը ինչ-որ կասկածելի մտադրություններ ունի Սյունիքի հարցում, միջանցք-բան է ասում, ուրեմն՝ մեզ այնտեղ լավ ճանապարհներ պետք չեն: Ընդհակառակը, եղածն էլ պետք է քանդել: Որ հանկարծ մտնեն այդ տարածքներ, կլռվեն, իրենց ամբողջ տեխնիկան կամ ձորը կգլորվի, կամ ջարդուփշուր կլինի: Նույնիսկ կրակելու կարիք չի լինի: 

Չէ, բայց ասեք, որ լավ բան են մտածել մեր իշխանությունները: Ոչինչ չանելով՝ վնաս հասցնել թշնամուն. դա հանճարեղ է:

Հ.Գ. Նույնպիսի հանճարեղություն է դրսևորվում Լաչինի շրջանում նոր ճանապարհի կառուցման հարցում: Ըստ եռակողմ հայտարարության՝ «Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Ադրբեջանն անցած տարվանից արդեն սկսել է իր վերահսկողության տակ գտնվող հատվածում ճանապարհը կառուցել: Մերոնք մինչև հիմա նույնիսկ նախագիծ չեն ներկայացրել: Էդ հարիֆ ադրբեջանցիներին տենց էլ պետք է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1216 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ