Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ վերջերս «Գելափ» ընկերությանը զուգահեռ Հայաստանում սոցիոլոգիական հարցում է անցկացրել նաև «Գել-դաուն» կազմակերպությունը։ Կուսակցությունների վարկանիշների առումով երկու հարցումների արդյունքները բավականին մոտ են, սակայն «Գել-դաունը» հանգամանորեն պարզել է նաև, թե այս կամ այն ուժի օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիները հատկապես ինչո՞ւ են որոշել ձայն տալ կոնկրետ նրանց։ Այսպիսով՝ ըստ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի ընտրազանգվածի, ստացվել է բավականին ուշագրավ պատկեր, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
ՔՊ․ «Նիկոլը մեր փրկիչն ա, խաղաղությունը նաղդ էկել ա, ցորենը գալըմ ա, բենզինը գալըմ ա, էլ ի՞նչ ա պետք»- 32 %։
«Հալալ ա իրան, համ Ղարաբաղից պրծանք, համ ղարաբաղցիներից»- 27 %։
«Մեռնեմ իրա դուխին»- 19 %։
«Փաշինյան բիզիմ յախշի կարդաշ»- 11 %։
«Բա լավ ա՞, որ առաջ սաղ լափըմ էին, իսկ հիմա ինքը կարա ամեն ինչ ուտի, բայց մեր նման՝ մենակ պեռաշկի ա ուտըմ»- 7 %։
«Դե բա տուն ենք պահում, պարգևավճար-բան ենք ստանում, բա ո՞ւմ ընտրենք»- 4 %։
«Ուժեղ Հայաստան»․ «Իրենք շատ ուժեղ բաներ են առաջարկում»- 62 %։
«Իրանց լիդերը ունևոր մարդ ա»- 22 %։
«Ախպեր, շատ մի խորացի, հիմա սաղ գաղտնալսվում ա»- 10 %։
«Որպեսզի կյանքը դառնա ուրախ, ապրուստը՝ ձրի»- 6 %։
«Որովհետև ականավոր քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը սատարում է նրանց»- 1 (հոգի)։
«Հայաստան» դաշինք․ «Воровхетев инкы херос а»- 61 %։
«Բա իրա վախտով մեկը կարա՞ր Հայաստանի հետ տենց տոնով խոսար, կտար՝ սամասուդ կաներ»- 24 %։
«Ինքը նաղդ խաղաղություն բերող ա, որովհետև եթե ինքը մասնակցի՝ Նիկոլը նաղդ կրող ա, դե Նիկոլն էլ խաղաղություն ա խոստացել․․․»- 15 %։
ԲՀԿ․ «Ասենք թե համապատասխան մենակ ինքը կարա երկիրը էս վիճակից հանի»- 73 %։
«Մարդ ես, կարող ա Հայաստանի ու Ադրբեջանի լիդերները մի տեղ աձին-աձին հանդիպեն»- 17 %։
«Ախպեր, էս ի՞նչ հարցեր ես տալի, կարող ա՞ տեղը չես բերում»- 10 %։
«Միասնության թևեր»․ «Էդ տղու պրիչոսկեն լավն ա»- 40 %։
«Էդ տղու կաստումը լավն ա»- 30 %։
«Էդ տղու համ պրիչոսկեն ա լավը, համ կաստումը»- 30 %։
ԴՕԿ․ «Տո լավ եմ անում, իրանցից բացի սաղի տիրոջ․․․»- 42 %։
«Վայ ես դրանց սաղի․․․»- 35 %։
«Էն, ինչի մասին ինքը խոսում ա՝ ուզում եմ իմ աչքով տենամ»- 23 %։
«Հանրապետություն»․ «Որովհետև ախպորը շատ նման ա»- 49 %։
«Որովհետև ախպորը հեչ նման չի»- 49 %։
«Գռազ եմ կրվել»- 2 %։