...

Հարվածը լինելու է հուժկու և մեկանգամյա

Հարվածը լինելու է հուժկու և մեկանգամյա

Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախուզական խմբերը հատուկ նշանակության մարզումներ իրականացնում անտառում և կատարելագործում իրենց հմտությունները, իսկ նրանց հագուստը հարմարեցված է տեղանքին։ 

FIP.am-ը պարզել է, որ այդ հագուստը Kleen Guard ընկերության արտադրանքն է, amazon.com կայքում համազգեստը վաճառվում է փաթեթը (25 հատը) 148 դոլարով:

Համազգեստի նկարագրությունում երևում է, որ այն մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ կոմբինեզոն է, որը նախատեսված է մաքրման աշխատանքների համար:

«ՉԻ». Հա, բա ի՞նչն է այստեղ կրիմինալը: Մեր ԶՈՒ հետախուզական խմբերը պատրաստվում են հայրենիքը մաքրել թշնամիներից, մեր տարածք ներխուժած ոսոխներից, բնականաբար, պիտի սանմաքրման համազգեստ կրեն: 

Եվ քանի որ մեր մաքրման օպերացիան լինելու է հուժկու և լիովին ոչնչացնելու է հակառակորդին, դրա համար էլ «ադնառազովի» համազգեստ են կրելու, որովհետև մի հարվածով են հարցերը լուծելու: Ի՞նչ իմաստ ունի մի օպերացիայի համար որակյալ, բազմակի օգտագործման, բուն ռազմական համազգեստի վրա փող ծախսել: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   984 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ