...

Հարյուրավոր քաղաքացիներ բողոքում էին ոստիկանության «բեսպրիդելից»

Հարյուրավոր քաղաքացիներ բողոքում էին ոստիկանության «բեսպրիդելից»

Այսօր Արամ Վարդանյանի՝ (Վստրեչի Ապեր) տանը ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել: Իհարկե, մեծ ճոխություն է դա ոստիկանական գործողություն անվանելը: Դա ավելի շատ հիշեցնում էր հրոսակախմբի ներխուժում և տունը վերուվար անելու հրահանգավորված գործողություն:

Գիշերը Արամ Վարդանյանի՝ (Վստրեչի Ապեր) ընտանիքի անդամներին պատկանող տներում գործողություններ կատարելուց հետո բերման են ենթարկել 3 հոգու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը

Ձերբակալվել են Արամ Վարդանյանի եղբորորդին և հարևանը: 

«Վերջին շրջանում Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել։ Երբ անձինք որևէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ՝ հարազատ, բարեկամ կամ ընկեր, հայտնվել են տեսադաշտում, նրանք բերման են ենթարկվել: Ընդ որում, բերման են ենթարկվել ապօրինի՝ մտացածին կասկածանքով, իբրև զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Այս ամենը տեղի ունեցավ, երբ վարչապետը հայտարարում էր, որ բոլորին պետք է ասֆալտներին փռել։ Մենք այդպես էլ չհասկացանք, թե ում էին ցանկանում ասֆալտին փռել, որովհետև այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում, որևէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ»,-  նշեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը հայտնեց, որ բերման ենթարկված անձանց կողոպուտի և առևանգման կասկածանքով են ոստիկանություն տարել:

«Հնարավոր է 2016 թվականին ինչ-որ կողոպուտի գործի հետ կապված լինի: Խոսքը ինչ-որ մեկի «BMW» մակնիշի մեքենայից կատարված կողոպուտի մասին է, բայց այդ որոշման բովանդակության մեջ մենք առևանգում չտեսանք: Դիմել ենք դատարան և վիճարկելու ենք ձերբակալման որոշումը»,-  ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ Արամ Վարդանյանի տանը ոստիկանները խուզարկություն են իրականացրել առանց դատարանի թույլտվության:

Փաստաբանները հայտնեցին, որ գիշերը Արամ Վարդանյանը տանը չի եղել:

Փաստաբաններին զարմացել է, թե ինչ գործի շրջանակներում են գիշերը ոստիկանները խուզարկություն կատարել:

«Եթե կա ձերբակալելու որոշում, մենք երեկ անընդհատ բոլորից պահանջում էինք, ասում էինք՝ ձեր այստեղ գտնվելու իրավական հիմքը ներկայացրեք: Ինձ մի հոգի պատասխանեց, ասաց՝ ինչ անում ենք, լավ ենք անում: Եթե խոսվում է քրեական գործի շրջանակների մասին, ուրեմն ոստիկանությունը պետք է գործեր քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում։ Եթե որևէ անձի են փնտրում, այդ անձին կարող են հրավիրել, դրա կարգը ես չէ, որ պետք է իրենց բացատրեմ։ Եթե խոսքը վերաբերում է Արամ Վարդանյանին, ապա իրենք քաջատեղյակ են, որ բազմաթիվ անգամներ, հատկապես՝ վերջին ժամանակահատվածում, Արամ Վարդանյանը տարբեր կերպ ոստիկանություն հրավիրվել է՝ գրավոր, բանավոր, և չի եղել որևէ դեպք, որ չներկայանա։ Նման պարագայում երեկվա տեղի ունեցած գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում»,- նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ ոստիկանությունն իրական գործառույթներով զբաղվելու փոխարեն այժմ զբաղված է մարդկանց ասֆալտին փռելով, նկարահանումներ կատարելով, վարչապետին տրամադրելով, որպեսզի վերջինս էլ իր ֆեյսբուքյան պատին տեղադրի:

«Արդյունքում կան բազմաթիվ սպանություններ, վիրավորներ: Ամիսներ շարունակ Էրեբունու տարածքում հնչում են տարատեսակ կրակոցներ, ինչ-որ դեպքեր, այդ թվում՝ սպանություններ են տեղի ունենում, բայց չի եղել որևէ հաղորդագրություն այն մասին, որ դրանցից որևէ մեկը բացահայտվել է և որևէ մեղավոր պատժվել է»,- նկատեց փաստաբանը:

Նշենք, որ փաստաբանների ասուլիսի ժամանակ Արցախի պողոտայում և Արամ Վարդանյանի տան շրջակայքում հավաքվել էին մի քանի հարյուր էրեբունցիներ, որոնք բողոքում էին ոստիկանության ապօրինի գործողություններից՝ նշում, որ իրենք ցանկանում են ապրել օրենքի երկրում, որտեղ տեղ չունի ոստիկանության «բեսպրիդելը» և ընտանիքի անդամներին թիրախավորելը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ