...

Հասնենք և անցնենք Բունդեսթագին

Հասնենք և անցնենք Բունդեսթագին

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային ժողովին՝ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող դատավարության արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովելու հույսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

«ՉԻ». Եթե այս տեմպերով գնա, մահացու ելքով վրաերթ կատարած վարորդը դատապարտվելու է 1 տարվա ազատազրկման: Պայմանական՝ իհարկե: Այնպես, ինչպես ժամանակին Քոչարյանի Կուկուին դատապարտեցին՝ «Առագաստ» սրճարանում բարևի համար Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու համար:

Զուգահեռները լրիվ տեղին են: Ուրիշ մեկը լիներ վարչապետի ավտոշարասյունն ուղեկցող վարորդի փոխարեն, տեղում կկալանավորեին, երկամսյա կալանքը կտային, կդատապարտեին հնարավոր ամենաերկար ժամկետով, իշխանավորներն իրենց լայվերում ու ստատուսներում կդատափետեին, անարգանքի սյունին կգամեին վարորդին, կպահանջեին մահապատիժը վերականգնել նման վայ-վարորդների համար:

Բայց, պատմությունը կրկնվում է: Այնպես են փորձում դեպքը կոծկել, որ դրա մասին լուրն արդեն Բունդեսթագ է հասել: Մեծ հաշվով, թող ասեն, որ սա աննախադեպ նվաճում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1295 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ