...

Հայ-ռուսական բարեկամության հիշատակին

Հայ-ռուսական բարեկամության հիշատակին

Բանից պարզվում է՝ ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել հայ-ռուսական բարեկամության հուշարձանի համար։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Ռուսաստանի քանդակագործները, իսկ հուշարձանը կտեղադրվի Երևանի Ռուսաստանի հրապարակում։

Լավ է, իհարկե, որ ԿԳՄՍՆ-ն ֆայմել ու մրցույթին մասնակցելու հնարավորություն է տվել միայն Հայաստանի և Ռուսաստանի քանդակագործներին։ Թե չէ կարող էին մասնակցել նաև «երրորդ երկրների», ասենք՝ Ադրբեջանի քանդակագործները և առաջարկել, օրինակ, հուշարձանի փոխարեն տեղադրել բազալտե «Բայրաքթար» կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր»։ Իսկ այսպես ամեն ինչ պարզ է․ կհաղթի այն նախագիծը, որտեղ 6 մետրանոց ժամացույցի տեսքով մարմարե պատվանդանին վեր է խոյանում մի չքնաղ սապոգ, իսկ պատվանդանի կողքին բնական չափերով քահանան օրհնում է էն սհաթը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   769 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ