...

Հայկական ոսկու տենդը

Հայկական ոսկու տենդը

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի նոյեմբերին մեր արդյունաբերությունը աճել է 23,8 տոկոսով: Նման աճի պատճառն այն է, որ նոյեմբերին ոսկու վերամշակումը աճել է... 13,7 անգամ: 

«ՉԻ». Ոչ թե 13,7 տոկոսով, ինչը նորմալ կհամարվեր, այլ 13,7 անգամ: Այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ երևի մենակ մի անգամ է եղել. երբ Քլոնդայքում ոսկու ահռելի պաշարներ հայտնաբերվեցին:

Հիմա էս ֆանտաստիկ թվերից կարելի է ենթադրել, որ մեզ մոտ գյոզերով ոսկու հանք են գտել, բայց մարդու բան չեն ասում: 

Հենց իմանանք, ազգովի վազենք, լցվենք հանքերն, ինչպես ամերիկացիները լցվեցին Քլոնդայք: 

Շատ բան չենք ասում, ջոկում ենք, որ այստեղ ինչ-որ «մուխլյոժ» կա, բայց փաստաթղթերով ամեն ինչ ճիշտ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ