...

Հայկոյին էլ դիմակազերծ արեցին

Հայկոյին էլ դիմակազերծ արեցին

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ուզում էի համայնքի դեմ կատարված հանցագործությունները բացահայտել, բայց քաղաքապետարանը խոչընդոտում էր… ուզում էի կլանային անօրինությունների շղթան քանդել, բայց քաղաքապետարանը խոչընդոտում էր… ուզում էի կառուցել, խոչընդոտում էր… ուզում էի քանդել, էլի խոչընդոտում էր…

Ես գտնում էի բարերարներ ու ներդրողներ, բայց քաղաքապետարանը նեղացնում էր։

Ես ուզում էի խնդիրներին հիմնային լուծում տալ, իսկ քաղաքապետարանն էսթետիկա էր պահանջում։

Մարությանի և մեր միջև շփման պակասը բերեց ներքին սևերի ու նոր սևերի էլ ավելի ուժեղացման, որն էլ իր հերթին արդյունք դարձավ սեփական անկախ թիմի ձևավորման»:

«ՉԻ». Ըհը: Մնում է, որ Երևանի աշխատավորական կոլեկտիվները հավաքներ (ինքնաբուխ, բնականաբար) անեն, որտեղ իրենց վրդովմունքը կհայտնեն ձախ հակահեղափոխական Հայկ Մարությանի գործունեության վերաբերյալ, որը տարիներ շարունակ քողարկելով իր դերասանական անցյալը, սողոսկել էր մեծն հեղափոխականների շարքերը և ազնիվ, սկզբունքային մարդու անվան ներքո Երևանի հերն անիծել:

Ախր շատ բեդովլաթ մարդ դուրս եկավ այդ Հայկ Մարությանը: Չի թողել, որ կլանային անօրինությունների շղթան քանդվի: Արա, դե էս երկիր չի, էլի: Հանցագործությունները կոծկել է: Թու՜: Բա դրա շարժուձևը, էսթետիկան: 

Կարճ ասած, արդեն պարզ է, որ մեր երկիրն այս վիճակում հայտնվել է բացառապես Հայկ Մարությանի հանցավոր, տեղ-տեղ ապօրինի, տեղ-տեղ սև գործերի պատճառով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ