...

Հայուգենի... ալելուիա

Հայուգենի... ալելուիա

Արարատյան թեմի Ավան Սուրբ Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումով է կիսվել, որում ասված է. «Ոչ միայն Ղրիմը և Դոմբասը, այլ ամբողջ Ուկրաինան է պատկանում ռուսներին։ Ռուսաստանի տարածք է նաև Ղազախստան կոչված արհեստածին պետությունը, ինչպես նաև ազերբառանի հյուսիսային մասը»:

«ՉԻ». Բայց ասեք՝ ինչքան սեր, քրիստոնեություն, բարություն կա այդ առաքինի գրառման մեջ: Կարդում ես ու ոչ հողեղեն լույս է գալիս գլխիդ, քեզ օրհնված ես զգում: Ի՜նչ իմաստուն մտքեր են տարածում, հալվել կարելի է:

Մեր հոգևորականների այսպիսի վսեմ վարքագիծը չի կարող բարերար ազդեցություն չթողնել հոտի վրա: Սա մեզ ավելի է պարտավորեցնում, որ սիրենք մերձավորին, բա ոնց: 

Էդ Դոմբասին էլ պետք է դոմփել, դա մեր լավ ախպոր պատմական հողն է:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ