...

Հայրենասերը

Հայրենասերը

Նախօրեին Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբոն) Armnews-ի եթերում ջախջախեց և ստորացրեց (բնորոշումը մերը չէ, Նաիրա Զոհրաբյանինն է) գործող իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին:

Միայն երկու փաստ նշենք Գևորգյանի վերջին ամիսների վարքագծից:

Նա պատերազմի սկզբում մեկնել է Արցախ, բայց ոչ թե առաջնագիծ, այլ Ստեփանակերտ: Մի քանի օր անցկացրել է «Վալեքս» հյուրանոցի ռեստորանում՝ դատարկելով մի քանի տասնյակ շիշ վիսկի: Այնուհետև տեսնելով, որ դա չի ազդում ադրբեջանցիների հարձակվողական ստրատեգիայի վրա, վերադարձել է Հայաստան:

Ներկայումս ակտիվորեն ներգրավված է 17-ի միտինգներին ցուցարարներ ապահովելու ազգանպաստ գործին: Օրինակ՝ իրեն պատկանող «Ռիբոկ» մարզասրահի աշխատակիցներին ստիպում է անպայման մասնակցել ցույցերին: Իսկ բառացի երեկ աշխատակիցներին տրամադրել է իրենց աշխատավարձի ընդամենը 60 հազարը՝ ասելով, որ քանի գործող կառավարությունը կա, մնացած աշխատավարձի երեսը չեն տեսնելու:

Ահա այսպիսի հայրենասեր գործիչ է մեր Ծաղիկ Ռուբոն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2819 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ