...

Հայրենիքը կործանման տանելու հերթական պատճառը

Հայրենիքը կործանման տանելու հերթական պատճառը

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության N 668 որոշմանը, որով զոհվածի ընտանիքին տրվում է 30 հազար դրամ, ասել է. 

«Որոշումը փոխելու ակնկալիքով՝ քննարկման ենք գնացել։ Ազատամարտիկների մայրերին պատիվ չի բերում փողոց դուրս գալը։ Մեկ տարվա կտրվածքով 8-10 դիմումի չարձագանքելը կառավարության կողմից, ոչ մի պատասխան՝ թե՛ դրական, թե՛ բացասական չենք ստացել. ես մի բանում համոզվեցի, որ մեր կառավարությունը հիմնված է ստի, կեղծիքի, պարգևավճարների, մեկը մյուսին քրեական գործ հարուցելու, հայրենիքը կործանման տանելու վրա»:

«ՉԻ». Մի տեսակ մեզ վրա գալովի են Մարգարիտա անունով հասարակական-քաղաքական գործիչները: 

Կառավարությունը որոշակի գումար է հատկացնում զոհված զինվորների ընտանիքներին: Մարգարիտա Խաչատրյանն ասում է՝ քիչ է, ավելացրեք, իսկ եթե չեք ավելացնում, ուրեմն դուք երկիրը տանում եք դեպի կործանում, դուք ստի և կեղծիքի վրա եք հենված:

Ու հեչ, ջհանդամ, որ հիմա Հայաստանում բյուջեի ահռելի մասը ուղղվում է կորոնավիրուսի դեմ պայքարին, դրա պատճառով տնտեսական և սոցիալական վիճակը մեղմելուն, թեպետ, չէինք ասի, որ արդյունավետ էին ծախսվում այդ գումարները: Բայց, վիճակն այսպիսին է: Թվում է, թե կարելի է 1-2 ամիս սպասել, մի քիչ իրավիճակը շտկվի, մի քիչ տնտեսությունը աշխուժանա, մարդիկ սկսեն աշխատել: Չէ, փող տվեք, ձեր տվածը քիչ է: 

Համաձայն ենք, նուրբ թեմա է, զոհվածների ընտանիքների հարցին պետք է միշտ ուշադրություն դարձնել, բայց Մարգարիտա Խաչատրյանը, այս հարցը արդեն 10-15 տարի շահարկելով, դրոշ սարքելով, անընդհատ սկանդալների մեջ հայտնվելով, աջ ու ձախ բոլորին վիրավորելով, վաղուց այս թեման այնպես է աղավաղել ու աղճատել, որ զոհված զինվորների շատ ծնողներ հենց իր անունը լսում են, թողում՝ փախչում են, որ հանկարծ իրենց անուններն էլ չշահարկեն: 

Ընդհանրապես, ՀՀ ՊՆ-ն և կառավարությունը այս հարցում անելիք ունեն. ցանկալի է, որ այս խնդիրներով զբաղվող ինչ-որ կառույց լինի, որի միջոցով զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների հետ ամուր և արդյունավետ կապ կստեղծվի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1377 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ