...

Հազիվ են պրծել

Հազիվ են պրծել

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի հնարավորություններ կան ադրբեջանական բանտում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու առումով, ասել է. «Դժվար է միջազգային կառույցներին համոզել միջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ, այն պարագայում, երբ այդ ջանքերին չի աջակցում Հայաստանը»:

ՉԻ.- Մեզ մեկ-մեկ թվում է, որ Հայաստանի իշխանությունները մտքում ասում. արա, հազիվ ենք պրծել դրանցից:

Դե, եթե Շահրամանյանին ազգային անվտանգության սպառնալիք են համարում, բա պատկերացրեք, Արցախի նախկին ղեկավարներին ու ՊՆ հրամանատարներին դրանից էլ բեթար են համարում:

Հա էլի, խելքները հո չե՞ն կերել, որ գերիներին վերադարձնելու հարցում աջակցություն ցուցաբերեն: Վաղն էլ ազատվեն, գան Երևան, ավել-պակաս խոսեն, Հայաստանի անվտանգությունը վարի տան:

Գործ չունեք, շառից-փորձանքից հեռու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   327 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ