...

Հերթական ծանր հարվածն է պատրաստվում

Հերթական ծանր հարվածն է պատրաստվում

Կառավարությունը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծ է մշակել: Համաձայն այդ նախագծի՝ հարկային մարմիններն իրավունք կունենան առանց դատարանի որոշման բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալ և օգտագործել:

«ՉԻ». Գործող օրենքի համաձայն՝ մարդու վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել այդ մարդու գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: 

Հիմա դա որոշել են վերացնել: Այսինքն՝ բանկային համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը՝ բանկային գաղտնիքը, մարդու անձնական տվյալները, որոշել են իրենցով անել: Վերջին անգամ երևի նման բան բոլշևիկներն են արել:

Չե՞ն հասկանում, որ սրանով ծանր ու անդառնալի հարված են հասցնելու Հայաստանում թերևս ամենակենսունակ ու կայացած բանկային համակարգին: Մարդիկ ինչպե՞ս կարող են վստահել մի համակարգի, եթե այն չի երաշխավորում իրենց անձնական տեղեկությունների գաղտնիությունը: 

Չե՞ն հասկանում, որ բազմաթիվ տնտեսվարողներ, քաղաքացիներ սկսելու են իրենց կապիտալը տեղափոխել արտասահմանյան բանկեր, այնտեղ, որտեղ գործում է բանկային համակարգի սրբության սրբոց կանոնը՝ բանկային գաղտնիությունը: Վրաստան են տանելու, Եվրոպա, Թուրքիա.. այո, Թուրքիա էլ: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   841 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ