...

Հերթական չարեփոխումը

Հերթական չարեփոխումը

Այսօր առավոտից Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ:

Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։

Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

«ՉԻ». Ու սա դեռ Վարդենիսի բնակիչներն են բողոքում: Իսկ պատկերացրեք ճամբարակցիների վիճակը:

Ճամբարակից Մարտունի 111 կիլոմետր է: Այսինքն, Ճամբարակի բնակիչը մի հատ թեկուզ չնչին տեղեկանք ստանալու համար պիտի մի ամբողջ օր ծախսի, արկածներով հասնի Մարտունի, եթե, իհարկե, հասնի՝ հաշվի առնելով, որ ճանապարհները պիտի բաց լինեն, ձյուն չլինի, քամին ձյունը չլցնի ու չփակի լեռնանցքները: Այնտեղ բնակլիմայական դաժան պայմաններ են:

Ընդ որում, միայն ավտոմեքենայով գնալու մասին է, քանի որ երթուղային տրանսպորտ այնտեղ չկա: Կամ էլ պիտի Ճամբարակից ավտոբուսով հասնեն Սևան, նոր այնտեղից Մարտունի: 

Վարդենիսցիներն այս առումով էժան են պրծել: Փաշինյանն ասում է. դե, օպտիմալացնում ենք: Ընկեր ջան, դու անձնագրայինից տեղեկանք ստանալու համար կգնա՞ս, հասնես Իջևան: Մոտավորապես նույն երկարությունն է: Ձեր համար լոգիստիկա հասկացությունը գոյություն ունի՞:

Փոխանակ մարդկանց առօրյան ու հոգսերը թեթևացնեն, ոնց որ դիտմամբ ամեն ինչ անեն, որ հնարավորինս շատ նոր պրոբլեմներ ստեղծեն: Սրանց մոտ վերջին 5 տարում մենակ պրոբլեմների քանակն է աննախադեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ