...

Հեշտ ու համեղ. Աղցան «Ձմեռային հեքիաթ»

Հեշտ ու համեղ. Աղցան «Ձմեռային հեքիաթ»

Պատրաստեք հավի մսով ու նարնջով այս համեղ աղցանը:

Բաղադրիչները

  • 300 գ հավի փափկամիս 
  • 2 հատ նարինջ
  • 1 հատ խնձոր
  • 100 գ պինդ պանիր
  • 3 հատ ձու
  • 50 գ ընկույզ
  • 3 ճ.գ. յոգուրտ
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի միսն ու ձվերը խաշեք:
  2. Հավի միսը, խնձորն ու մաքրած նարինջը խորանարդաձև կտրատեք:
  3. Պանիրը խոշոր քերիչով քերեք:
  4. Ձուն խորանարդաձև կտրատեք:
  5. Ընկույզը բովեք ու մանր կտրատեք:
  6. Յոգուրտն ու մայոնեզը խառնեք:
  7. Բոլոր բաղադրիչները խառնեք իրար, համեմեք յոգուրտի ու մայոնեզի սոուսով, աղ ու պղպեղով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   116 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ