...

Հեշտ ու համեղ. Աղցան «Մանդարին»

Հեշտ ու համեղ. Աղցան «Մանդարին»

Պատրաստեք այս համեղ տոնական աղցանը:

Բաղադրիչները

  • 300 գ հավի փափկամիս
  • 3 հատ գազար
  • 100 գ պինդ պանիր
  • 3 հատ ձու
  • 1 գլուխ սոխ
  • 150 գ մայոնեզ
  • մի քանի ճյուղ մաղադանոս
  • աղ ու աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի միսը, գազարն ու ձուն եփեք:
  2. Միսը փոքր խորանարդների ձևով կտրատեք:
  3. Պանիրն ու ձվերի սպիտակուցը մանր քերիչով քերեք:
  4. Գազարը մանր քերիչով քերեք:
  5. Սոխը մանր կտրատեք:
  6. Ձվի դեղնուցները պատառաքաղով տրորեք:
  7. Հավի միսը, սոխը, պանիրն ու սպիտակուցը խառնեք, համեմեք մայոնեզով: Աղ ու պղպեղ արեք: Ստացված խառնուրդից մանդարինի չափով գնդեր արեք:
  8. Գնդերը գլորեք դեղնուցի, ապա քերած գազարի մեջ:
  9. Գնդերի վերևում անցք արեք, մաղադանոսի ճյուղը մտցրեք անցքի մեջ ու մանդարինի պոչի ձև տվեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   58 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ