Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
2 բաժնի համար
- 1/2 կիտրոն
- 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 1 ճ.գ. նռան հյութ
- 1թ.գ. սումախ
- 1/2 թ.գ. աղ
- 1 թ.գ. կարմիր պղպեղի փաթիլներ
- 1 փունջ բողկ
Պատրաստման եղանակը
- Կիտրոնի հյութը քամեք, խառնեք ձիթապտղի ձեթի, նռան հյութի, սումախի, աղի ու պղպեղի հետ:
- Բողկը օղակաձև կտրատեք: Բողկի վրա լցրեք ստացված համեմունքը, խառնեք ու 5-10 րոպե թողեք: Լցրեք աղցանամանն ու մատուցեք: