Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
- 400 գ շամպինյոն
- 200 գ կաղամբ
- 100 գ թթու կաղամբ
- 200 գ բրինձ
- 1 հատ գազար
- 1 գլուխ սոխ
- 5 ճ.գ. եգիպտացորենի ալյուր
- 30 մլ բուսական յուղ
- 14 հատ չերրի լոլիկ
- 10 հատ ձիթապտուղ
- աղ՝ ըստ ճաշակի
- 2 ճյուղ սամիթ
Պատրաստման եղանակը
- Կաղամբը բարակ շերտերով կտրատեք, լցրեք թավայի մեջ, վրան ջուր ավելացրեք ու շոգեխաշեք մինչև փափկելը:
- Ավելացրեք կտրտած թթու կաղամբը և բուսական յուղը: 20 րոպե տապակեք: Հանեք կրակի վրայից, թողեք հովանա:
- Բրինձը եփեք, եփած բրնձին ավելացրեք ալյուրը:
- Սոխը մաքրեք, ոչ մեծ խորանարդների ձևով կտրատեք:
- Թավան դրեք կրակին, բուսական յուղ լցրեք, ավելացրեք կտրտած սոխը և տապակեք մինչև փափկելը:
- Գազարը մաքրեք ու լվացեք: Խոշոր քերիչով քերեք, ավելացրեք սոխին և ևս 5-7 րոպե տապակեք:
- Շամպինյոնները թաց սրբիչով սրբեք, բարակ շերտերով կտրատեք ու ավելացրեք տապակվող բանջարեղենին: Տապակեք մինչև պատրաստ լինելը:
- Տապակի վրա յուղաթուղթ (калька) փռեք, վրան բուսական յուղ քսեք: Բրնձի կեսը լցրեք վրան ու լավ սեղմեք:
- Լոլիկները լվացեք, օղակաձև կտրատեք: Օղակաձև լոլիկների 3/4-ը շարեք բրնձի վրա:
- Լոլիկների վրա շարեք բանջարեղենի հետ տապակած շամպինյոնը:
- Շարեք կաղամբը:
- Ծածկեք մնացած բրնձով ու լավ սեղմեք:
- Բրնձի վրա շարեք մնացած լոլիկները:
- Տապակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
- Ձիթապտուղները օղակաձև կտրատեք:
- Տապակը հանեք ջեռոցից, թողեք մի փոքր հովանա, զարդարեք ձիթապտղով ու սամիթով: Մատուցեք: