...

Հեշտ ու համեղ. Հավը խնձորի ու կիտրոնի հետ՝ ջեռոցում

Հեշտ ու համեղ. Հավը խնձորի ու կիտրոնի հետ՝ ջեռոցում

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 հատ հավ
  • 2 հատ խնձոր
  • 2 հատ կիտրոն
  • 100 գ կարագ
  • 4 պճեղ սխտոր
  • 2 ճյուղ հազրեվարդ
  • ձիթապտղի ձեթ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Խնձորները քառատեք, միջուկը հեռացրեք, շարեք փայլաթիթեղով ծածկված տապակի մեջ: Կիտրոնները քառատեք, շարեք խնձորների կողքին: Կիտրոնների և խնձորների վրա ձիթապտղի ձեթ ցողեք, աղ ու պղպեղ արեք:
  2. Սառը կարագը բարակ շերտերով կտրատեք, շարեք փայլաթիթեղի վրա, վրան աղ ու պղպեղ արեք: 10 րոպեով տեղադրեք սառցախցիկում:
  3. Հավը չորացրեք, կրծքի ու տոտիկների մաշկը հեռացրեք, հավի ներսում տեղադրեք սառցախցիկից հանած կարագի շերտերը: Հավի վրա աղ ու պղպեղ արեք:
  4. Հազրեվարդն ու սխտորի պճեղները մտցրեք հավի փորիկի մեջ, փայտիկներով ամրացրեք: Հավի տոտիկները կապեք:
  5. Հավը տեղադրեք կտրտած կիտրոնի ու խնձորի վրա՝ կուրծքը դեպի ներքև: Մոտ 40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Ապա թեքեք և ևս 20-30 րոպե պատրաստեք:
  6. Հավը հանեք ջեռոցից, փայտիկները հեռացրեք ու միանգամից մատուցեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   51 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ