Որպեսզի հնդկահավի միսը փափուկ ստացվի, բերանում հալչի, այն պետք է նախապես խոհանոցային մուրճիկով ծեծել, աղ ու պղպեղ անել և սենյակային ջերմաստիճանում մոտ 1,5 ժամ թողնել փայլաթիթեղի տակ: Լոլիկները լավ է մտցնեք եռացրած ջրի մեջ, ապա սառը ջրի մեջ ու հեռացնեք կեղևը:
Բաղադրիչները
3 բաժնի համար
- 600 գ հնդկահավի ազդրի փափկամիս
- 3 հատ լոլիկ
- 90 գ պանիր
- աղ
- աղացած սև պղպեղ
Սոուսի համար
- 1 փունջ ռեհան
- 50 գ պինդ պանիր
- 40 մլ ձիթապտղի ձեթ
- 2 պճեղ սխտոր
- 3 ճյուղ սամիթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Սոուսի համար նախատեսված պանիրը մանր քերիչով քերեք: Ռեհանն ու սամիթը հոսող ջրի տակ լվացեք ու չորացրեք, ցողունները հեռացրեք: Բլենդերի մեջ լցրեք կանաչին, քերած պանիրը, ձեթն ու սխտորը: Մի պտղունց աղ ավելացրեք ու հարեք մինչև միատարր զանգված ստացվի:
- Հնդկահավի փափկամիսը 1,5 սմ-ից ոչ ավել հաստությամբ համաչափ մասերի բաժանեք: Լոլիկները բարակ օղակների ձևով կտրատեք, պանիրը՝ փոքր կտորներով:
- Ջեռոցը նախապես 220 աստիճան տաքությամբ միացրեք: Տապակի վրա փայլաթիթեղ դրեք, վրան քսեք սոուսը, սոուսի վրա շարեք լոլիկի օղակները ու պանրի կտորները:
- Տապակը ծածկեք փայլաթիթեղով ու մոտ 10 րոպեով տեղադրեք ջեռոցում: Հետո ջերմաստիճանը 160-ի իջեցրեք, ևս 15-20 րոպե պատրաստեք: Սեղանին մատուցեք՝ որպես խավարտ ընտրելով կանաչ աղցանի ցանկացած տեսակ: