...

Հեշտ ու համեղ. Իշխանի սթեյք

Հեշտ ու համեղ. Իշխանի սթեյք

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 700 գ իշխանի ֆիլե
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1/2 թ.գ. աղ
  • 1/4 թ.գ. աղացած սև պղպեղ
  • 2 պճեղ սխտոր
  • 50 գ. չորացրած լոլիկներ (вяленые помидоры)
  • 1 թ.գ. մաղադանոսի, ուրցի, ռեհանի, խնկածաղիկի (հավասարաչափ) խառնուրդ
  • կես կիտրոն

Պատրաստման եղանակը

  1. Իշխանի ֆիլեն 4 հավասար մասի բաժանեք, անհրաժեշտության դեպքում կաշին հեռացրեք:
  2. Մանրացրեք սխտորն ու չորացրած լոլիկը:
  3. Մանր քերիչով քերեք կիտրոնի կեղևը, հյութը քամեք:
  4. Պնակի մեջ խառնեք ձիթապտղի ձեթը, կիտրոնի կեղևը, սխտորը, լոլիկը, կիտրոնի հյութն ու խոտաբույսերի խառնուրդը:
  5. Ջեռոցը տաքացրեք 220 աստիճան ցելսիուս: Տապակը պատեք կարագով կամ վրան տապակելու համար նախատեսված թուղթ փռեք:
  6. Իշխանի ֆիլեն շարեք տապակի մեջ, հավասարաչափ աղ ու պղպեղ արեք:
  7. Ձիթապտղի ձեթի ու խոտաբույսերի խառնուրդը քսեք ձկան կտորներին:
  8. Պատրաստեք 6-8 րոպե: Ցանկության դեպքում պատրաստ լինելուց 2 րոպե առաջ գրիլի ռեժիմ միացրեք ոսկեգույն կեղև ստանալու համար:
  9. Մատուցեք թարմ ուրցի կամ կտրտած մաղադանոսի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   51 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ