Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
10 բաժնի համար
- 3 պճեղ սխտոր
- 1 հատ խոշոր նոր կաղամբ
- 1 ճ.գ. կտրտած սամիթ
- 1/2 փունջ կանաչ սոխ
- 100 գ պահածոյացված եգիպտացորեն
- 1 հատ կարմիր քաղցր պղպեղ
- 300 գ կաթնաշոռային (սերուցքային) պանիր
- 1 հատ թարմ վարունգ
- աղ
Պատրաստման եղանակը
- Վարունգն ու կանաչ սոխը լվացեք, չորացրեք: Պղպեղը մաքրեք սերմերից: Վարունգն ու պղպեղը փոքր խորանարդների ձևով կտրատեք, իսկ սոխը՝ օղակաձև: Սխտորը մաքրեք ու մանրացրեք: Եգիպտացորենը լցրեք քամիչի մեջ:
- Կաթնաշոռային պանիրն ու սխտորը պնակի մեջ պատառաքաղով տրորելով խառնեք: Ավելացրեք պղպեղը, վարունգը, սոխը, եգիպտացորենն ու սամիթը: Համեմեք աղով և ցանկության դեպքում՝ աղացած սև պղպեղով: Խառնեք ու 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
- Կաղամբի տերևները մտցրեք եռացող աղաջրի մեջ, 2 րոպե եփեք: Տերևները հանեք կաթսայից ու թողեք ամբողջությամբ հովանան:
- Կաղամբի տերևները ուղղանկյունաձև շարեք աշխատանքային մակերեսին: Կաղամբի տերևների կոշտ մասերը կտրեք հեռացրեք: Տերևների վրա հավասարաչափ լցրեք սառնարանից հանած պանրի խառնուրդն ու հարթեցրեք: Ռուլետի ձևով փաթաթեք:
- Փայլաթիթեղով շատ ձիգ փաթաթեք ռուլետը և նվազագույնը 1 ժամով տեղադրեք սառնարանում: Մատուցելուց առաջ փայլաթիթեղը հեռացրեք ու կտրտեք: